emedia.am Բաղդադի արվարձաններում, հիմնականում շիաներով բնակեցված հատվածներում մի քանի ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, որի հետևանքով 51 մարդ է մահացել:
Պայթյուններից մոտ 150 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Իրաքի մայրաքաղաքի արվարձաններում երկու տասնյակ ականապատ ավտոմեքենաներ գործի են դրվել միաժամանակ. Պայթյուները որոտացել են ավտոկայանատեղիներում և շուկաներում:
Ահաբեկչության համար դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել իր վրա: