Բաղդադի կենտրոնում՝ Բաբ Շարկի թաղամասում, հունվարի 30-ին 2 պայթուցիկ սարքավորումների պայթյունի հետևանքով ահաբեկչությունների զոհ է դարձել 44 մարդ, վիրավորվել ևս 70-ը: Նրանց թվում կան անվտանգության աշխատակիցներ և խաղաղ բնակիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ար աբական լրատվամիջոցները, փակվել են այնտեղ տանող բոլոր ճանապարհները:
Բացի այդ, ևս 1 զոհ և 8 վիրավորներ են արձանագրվել Բաղդադի արևմուտքում հրասանդներ ընկնելու հետևանքով: Հրասանդներն ընկել է տների վրա:
Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության ուժերը Սամրա քաղաքի Սինայի թաղամասում այսօր սպանել են 3 մահապարտ-ահաբեկիչների' նախքան նրանց պայթուցիկ սարքերի գործի դրվելը:
Քիրքում քաղաքում հունվարի 30-ի առավոտյան ականապատ մեքենա է պայթել, որից հետո Քիրքուքի մարզի անվտանգության կոմեիտեն առավոտյան ժամը 10-ից պարետային ժամ է սահմանել այնտեղ: Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ' զինված խմբավորումը հսկողություն է հաստատել Քիրքուքի Կասր հյուրանոցի վրա:
Նաև տեղեկություններ կան, որ ԻՊ-ն կեսգիշերին հարձակվել է Քիրքուքի Թել Ուարդ, Մարյամ Բիք, Խալիդ շրջանների վրա, որտեղ տարածվել է փեշմերգան: Բախումների հետևանքով քրդական ուժերի 6 անդամներ զոհվել, ևս 46-ը վիրավորվել են:
Իրաքում 2014թ.-ին բռնությունների զոհ է դարցել ավելի քան 15 հազար մարդ, ավելի քան 22 հազարը վիրավորվել է: