Յոթ մարդ է զոհվել Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, եւս չորսը պատանդ են պահվում: Այդ մասին Tasnim գործակալությունը հայտնել է Twitter-ի իր էջում:

Ինչպես նշում է գործակալությունը, պաշտոնպես զոհվածների թիվը դեռեւս հաստատված չէ:

Tasnim-ը նաեւ նշում է, որ Իրանի խորհրդարանի վրա հարձակվածներից մեկը շարունակում է կրակել հարակից փողոցում: Նրան հաջողվել է դուրս գալ Մեջլիսի շենքից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ տեղական ժամանակով ժամը 10:30-ին Իրանի խորհրդարանի շենք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա: Վիրավորվել է առնվազն ութ մարդ, զոհվել է պահպանության աշխատակիցներից մեկը: Խորհրդարանի պատգամավորները չեն տուժել: Անհայտ ահաբեկիչները համանման գործողություն են ձեռնարկել Iմամ Խոմեյնիի դամբարանում, որը գտնվում է Թեհրանից 40 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Ստացվող հաղորդումների համաձայն, դամբարան է ներխուժել «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված առնվազն մեկ մարդ: Նա անկանոն կրակ է բացել, իսկ այնուհետեւ գործի դրել պայթուցիկ սարք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: