Պանամայում A(H1N1) գրիպի բռնկման զոհերի թիվը հասել Է 52-ի: Այս մասին հաղորդել են առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Նրանց տվյալներով՝ տարբեր բարդություններով հոսպիտալացվել Է 2,47 հազար մարդ, որոնցից 297-ը մինչ օրս մնում է բժիշկների հսկողության տակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այնուամենայնիվ, վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում գիրպով եւ սուր շնչառական հիվանդություններով հիվանդացությունը նվազում է: «Այս նվազումը մեզ էլ ավելի է հեռացնում համաճարակային շեմից,- նշված է գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ:- Եթե այս միտումը պահպանվի, ապա ընթացիկ տարում գրիպի սեզոնը կլինի առնվազն չորս շաբաթով ավելի կարճ, քան նախորդ տարում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: