Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ին հայտնել է, որ Սիրիայի Խան-Շեյխուն քաղաքում քիմիական գրոհի զոհերի թիվը հասել է 84-ի, տուժել է 545 մարդ:
«Ահա այն թվերը, որոնք մենք ստացել ենք մեր գրասենյակից, Իդլիբի առողջապահական վարչությունից' 84 զոհ, 545 վիրավոր»,-մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՀԿ-ի մամուլի քարտուղար Թարիք Յազարեւիչը: Նրա տվյալներով՝ զոհվածներից 27-ը երեխաներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: