Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակին'«բանդայի գործով» ամբաստանյալ Արթուր Մանուկյանին նոր պաշտպան տրամադրելու խնդրանքով:
Նշենք, որ Ա. Մանուկյանի նախորդ պաշտպանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռաֆիկ Սաֆարյանն էր: Դատարանը նոր պաշտպանին, ամենայն հավանականությամբ, կներկայացնի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:
Ի դեպ, այսօրվա դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց: Պատճառը պաշտպաններ Ստեփան Ոսկանյանի ու Սամվել Հովհաննիսյանի բացակայությունն էր: