ՀԱԱՀ-ի շուրջ անընդհատ սկանդալային պատմություններ են: Օրինակ, որ շատ դես ու դեն չընկնենք ԱԱԾ-ն ժամանակ առ ժամանակ մի կաշառակեր դասախոսի կմերկացնի ու այս ԲՈՒՀ-ի վարկանիշն անընդհատ ռիսկային դաշտում է:
Այնուամենայնիվ, այս ուսումնական հաստատությունն ունի բազմահազար ուսանողներ. երիտասարդ մարդիկ, որոնք կամ դուրս մնալով այլ, ավելի հեղինակավոր ԲՈՒՀ-երի մրցույթային ընդունելությունից, կամ հենց այդ բուհի դիմորդ լինելով ի վերջո դարձել են ուսանող ու ուզում են կրթություն ստանալ: Ճիշտ է, Ագրարային համալսարանը մեր ամենակաշառակեր ԲՈՒՀ-ի համբավն է վայելում հասարակության շրջանում, բայց կարծում ենք դա, թեկուզ կարծրացած, բայց նույնիսկ չափազանցված կարծիք է:
Իրականում այս ԲՈՒՀ-ի կրթական որակի անընդհատ անկումը բոլորովին այլ պատճառներ ունի, ինչպես ժաղավուրդն է ասում` «շան գլուխն այլ տեղ է թաղված»: Մենք փորձեցենք, մի մասնավոր լրագրողական հետաքննություն անել ԲՈՒՀ-ի ներսում, որովհետև տարբեր աղբյուրներից տեղեկություններ ունեինք, թե ուսումնական հաստատության ներքին կառավարման համակարգը կուսակցական խնդիրներ ունի: Եվ ահա ինչ հաջողվեց պարզել:
ՀԱԱՀ-ն ամբողջությամ Հանրապետականացված է դեռ շատ վաղուց, ու այդ բարձր հովանավորության արդյունքում ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, նույնիսկ իր պաշտոնավարման օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո էլ, շարունակում է մնալ ռեկտոր, իհարկե մի շատ ուշագրավ հնարքի արդյունքում: Ամիսներ առաջ այս պետական ԲՈՒՀ-ը փոխեց իր պետական կարգավիճակը և դարձավ ազգային հիմնադրամ, հետևաբար ՀՊԱՀն էլ դարձավ ՀԱԱՀ:
Թարվերդյանը դարձավ հիմնադրամի նախագահը ու ռեկտորի պաշտոնակատար: ԲՈՒՀ-ի ներսում համոզված են, որ սա հենց կառավարման համակարգը իր ձեռքում միշտ պահելու նպատակով արեց նա: Ուսանողներն իհարկե իրար անցան պետական կարգավիճակի փոփոխության կապակցությամբ, բայց փոփոխությունն անշրջելի էր:
Մանրամասները` այստեղ: