«Նախկին դատախազը աշխատել է պրոֆեսիոնալ, նորմալ, իհարկել, դեմ չեմ նաև, որ եղել են թերություններ, իսկ նոր թեկնածուին, որ ներկայացրել է Հանրապետության նախագահը գլխավոր դատախազի պաշտոնում, ես համոզված եմ, որ ինքը պրոֆեսիոնալ է, ունի լավ գիտելիքներ, գոնե իր աշխատած տարիներին դրանում մենք համոզվել ենք։ Ես, լսելով իր ելույթը, նաև մասնավոր խոսակցությունների ընթացքում զգացել եմ իր մոտեցումները, որ ինքը տրամադրված է ազնիվ, արդար աշխատել և փորձելու է իր պաշտոնն օգտագործելով հնարավորության սահմաններում արդարադատություն սահմանել իրավապահ մարմիններում, և ընդհանարպես' բոլոր գործերում»,-նման կարծիք այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Վերջինս, պատասխանելով հարցին, թե կան տեսակետներ, որ համակարգն է այդպիսին, հնարավոր չէ բարեփոխել, անձի խնդիր չէ՞, ասաց. «Ցավոք սրտի, մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված»: