Ալ Քաիդայի հետ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը սպառնացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին' ահաբեկչությունների շարք իրականացնել Սիրիայում և Անկարայում:
Խմբավորումը պահանջում է Թուրքիայից կրկին բացել Բաբ ալ Հավա և բաբ ալ Սալամե անցակետերը, որոնք Անկարան փակել էր գրոհայինների կողմից Սիրիայի հետ սահմանակից Ազազ քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո: Խմբավորումը մեկ շաբաթ ժամանակ է տվել' մինչև հոկտեմբերի 7-ը. տեղեկացնում է Today's Zaman-ը: