Ո՞նց կարող է հանրապետության պարտքն ավելանալ 700 մլն դոլարով' առանց ԱԺ-ի իմացության։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ ինքն այս հարցում մեղադրում է ինչպես ՀՀ կառավարությանը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, այնպես էլ ԱԺ մեծամասնությանը։
«Հարգելի մեծամասնություն, մենք ընդդիմություն ենք, բայց մեզ միավորում է մի բան, խաղի կանոնները մեր և ձեր համար էլ մեկն են։ Դուք ձեզ համար սահմանելով խաղի կանոններ՝ վերացնում եք պառլամենտը։ Դուք խաղում եք մեր պետականության հետ, Դուք լրջագույն հարված եք հասցնում ՀՀ Սահմանադրությանը»,- ընդգծեց Հ․Բագրատյանը։
Նրա խոսքով՝ կառավարության պարզաբանումներն իր համար անընդունելի են։ «Ո՞նց կարող է հանրապետության պարտքը մեծանալ 700 մլն դոլարով և մենք տեղյակ չլինենք։ Ինչպե՞ս կարող եք խոսել կոռուպցիայից, երբ որդեգրել եք նման անթափանցիկ գործելաոճ»,- եզրափակեց ՀԱԿ պատգամավորը։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքելով՝ նշեց, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որպես ամենաանթափանցիկ կառույց, ճանաչել է ԱԺ-ն։ «Պարոն Բագրատյան, խնդրում եմ ինձ հետո կներկայացնեք, թե որտեղ է Ձեր նշած բացվածքը»,- ասաց Հ․Աբրահամյանն, ինչին ի պատասխան Հ․Բագրատյանը խոստացավ հենց այսօր փաստերով ներկայանալ Աժ նախագահին։
Դուք խաղում եք մեր պետականության հետ․Հրանտ Բագրատյանը՝ ՀՀ նախագահին, կառավարությանն ու ԱԺ-ին
20:31 - 1.Հոկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
04/02/14 18:33
Դժբախտաբար, թե բարեբախտաբար դուք ինձ նման օպտիմիստ եք. Հրանտ Բագրատյանը` Արտակ Շաբոյանին
26/10/23 10:30
Հրանտ Բագրատյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնnւթյшն կոչեր անելու համար․ գործը դատարանում է
16/07/19 22:03
Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի վարչապետը.Գեղարքունիքի մարզպետը՝ Հրանտ Բագրատյանին
13/02/19 12:29
Դուք ուզում եք հետ քաշվեք, ժողովուրդը տնտեսական հեղափոխություն անի՞. Սերգեյ Բագրատյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
30/10/18 10:07
Հրանտ Բագրատյանը ՀՀԿ ցուցակի առաջին տեղերո՞ւմ. «Հրապարակ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան