Դժբախտաբար, թե բարեբախտաբար դուք ինձ նման օպտիմիստ եք»: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը'դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին:

 

Պատգամավորը Շաբոյանից խնդրեց ներկայացնել այն ցուցանիշը, որ մատնանշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

«Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակում է մրցունակության ինդեքսը, դա տնտեսության մասին ամփոփ զեկույց է: Ըստ տնտեսության վրա շուկայում գերիշխող դիրք ունեցողների ազդեցության ցուցանիշի՝ ՀՀ-ն 144 երկրների շարքում հայտնվել է 75-րդ տեղում: Մեկ այլ ցուցանիշով՝ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ ՀՀ-ն 19 կետով առաջ է գնացել ու 97-րդ տեղում:

 

Տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշով ՀՀ-ն կրկին 97-ն է:

 

Բագրատյանը նաև հարցրեց, թե արդյո՞ք կա ուսումնասիրություն, թե փոքր, միջին և մյուս ձեռնարկությունների որ հատվածն է մոնոպոլացված, և ինչպես են բաշխվում ԿԲ վարկերը նույն սեկտորների մեջ:

 

Շաբոյանի խոսքով' իրենք նման տվյալներ չունեն:

 

«Փոքր ու միջին ձեռնարկություններիի հետ կապված մենք նման ցուցանիշի չենք տիրապետում ու վերլուծություն չենք իրականացնում, ոչ թե ՀՆԱ-ի ճյուղերն են ուսումնասիրում, այլ ապրանքների շուկաները»,-ասաց Շաբոյանը: