Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթից հետո վերջինիս հարցով դիմեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

«Ճի՞շտ է արդյոք, որ վերջերս դուք եվրոպական խաղատներից մեկում 70 միլիոն եվրո եք պարտվել»,-եղավ Փոստանջյանի հարցը:

 

Վերջինիս ի պատասխան' Սերժ Սարգսյանն ասաց. «Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք սրտի, չունեմ 70 միլիոն եվրո: Եթե այդպիսի հնարավորություն ունենայի, մի մասը ձեզ կնվիրեի, որպեսզի կյանքից գոհ լինեք և այդքան չարություն ձեր մեջ չկուտակվեր»,-ասաց Սերժ Սարգսյանը: