Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է Ցխինվալիի վարչական շրջանում Դվանի գյուղի տարածքը ռուս սահմանապահների կողմից փշալարերով պատելու փաստին և ասել, որ իշխանությունները պետք է կանգնեցնեն ռուսական կողմի առաջխաղացումը, սակայն դրա համար Վրաստանը բավարար ուժեր չունի: 

 

«Մենք ամեն ինչ անում ենք Միացյալ Նահանգներից օգնություն խնդրելու հարցում: Գիտեմ, որ պետք է կանգնեցնել ռուս զինվորներին, սակայն մենք չունենք այդքան ուժ»: Իվանիշվիլին ներկայիս իրավիճակի համար մեղադրել է նախկին իշխանություններին` ասելով, որ եթե սադրիչ գործողություններ չծավալեին, Վրաստանը նման խնդրի առաջ չէր կանգնի: