Քարակերտ-Արտենի վազուրդում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները, որի արդյունքնում տուժել էր ВПР-02 ավագ մեքենավար Արթուր Թամազյանը, կքննի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովը:
Հանձնաժողովի նախագահն է ՀԿԵ ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը:
Քննության արդյունքներով հանձնաժողովը կներկայացնի պատահարի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև կմշակի երկաթուղում դժբախտ պատահարների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկը: Կառույցի եզրակացության հիման վրա պատասխանատվության կենթարկվեն անվտանգության նորմերի խախտումներ թույլ տված անձինք:
Ծառայողական քննության ավարտից հետո բոլոր նյութերը 3-օրյա ժամկետում ուղարկվելու են Աշխատանքի պետական տեսչություն և Դատախազություն: