Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին խոսելը վաղ է, քանի որ դա բերելու է հարցի քաղաքականացման։
Ուշագրավ է, որ այս մասին խոսում է այն անձը, ով ամեն ինչ արեց ապրիլյանի քննիչ հանձնաժողովի ստեղծման համար և, կարծես թե, այնքան էլ հետաքրքրված չէր այդ հանձնաժողովի աշխատանքների քաղաքականացմամբ: Հիշեցնենք, որ Քոչարյանի հանձնաժողովը այդպես էլ որևէ եզրակացության չհանգեց, փոխարենը՝ հաջողությամբ կատարեց գեներալիտետին, բարձրաստիճան սպայական կազմին, Հայաստանի և Արցախի այդ ժամանակվա ղեկավարությանը վարկաբեկելու իր առաքելությունը: Այսօր իշխանությունները դիմում են երկակի ստանդարտների և չեն ցանկանում քննել 44 օրյա պատերազմի պատճառները և հետևանքները, ինչը խոսում է այն մասին, որ հանրության հետ անկեղծ լինելու խոստումը ընդամենը հերթական թող փչոցին է, իսկ իրականում քննիչ հանձնաժողովի ստեղծումը որևէ կերպ չի բխում այս իշխանությունների շահերից, քանի որ ինչպես ասում են՝ արդյունքում կարող են դուրս գալ իրենք իրենց վրա: Ավելորդ է անգամ նշել, թե ինչ ահռելի նշանակություն ունի Հայաստանի համար վերջին պատերազմի առաջացրած բոլոր հարցերին պատասխաններ գտնելը, սակայն ավելորդ է նաև նշել, որ գործող իշխանությունների օրոք դրան անհնար է հասնել, քանի որ իշխանությունները պարզապես շահագրգռված չեն ճիշտը բացահայտելու և այն անկեղծորեն հանրության դատին ներկայացնելու մեջ...