Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այս մասին հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանը:
«Անպայման հրավիրվելու է, դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է և ոչ միայն Նիկոլ Փաշինյանի: Այսպիսի հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց ձեռքից ո՞նց բաց թողեցին։ Այսպիսի բացառիկ հնարավորություն Տիգրան Աբրահամյանը երբևիցե կունենա՞ր, կամ մյուս գործընկերները կունենա՞յին»,- ասաց Քոչարյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: