«Անկախ նրանից՝ ԵԽԽՎ-ում է, թե Ազգային ժողովում է, պատգամավորի կողմից նման հարցը երկրի նախագահին առնվազն կոռեկտ չի և միայն այն հանգամանքը, որ տիկին Փոստանջյանը իգական սեռի ներկայացուցիչ է, ինձ թույլ չի տալիս, որ ես անցնեմ կոռեկտության սահմանները»,- Lurer.com-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքը:
ԱԺ փոխանախագահը կարծում է, որ քաղաքական գործիչը՝ ընդդիմադիր, թե իշխանամետ, չպետք է տուրք տա զգացմունքներին. «Ցավում եմ, որ մեր խորհրդարանում դեռ կան նման պատգամավորներ, որոնք կարևոր գործերը թողած՝ կարող են նման անհեթեթ և ոչ ընդունելի հարցադրոմներ անել: Նողկալի է, երբ քաղաքական գործիչը կորցնում է չափի զգացումը: Շատ կարևոր է, երբ մարդը՝՝ լինի քաղաքական գործիչ, թե իրավաբան, ունենա չափի զգացում, այն գեղեցկացնում է բոլորիս: Տիկին Փոստանջյանը, որպես իավաբանական կրթություն ունեցող անձ և որպես մարդ, ով ցանկանում է քաղաքականութամբ զբաղվել, չպիտի սենսացիաների հետևից ընկնի և պիտի իմանա, որ չափի զգացումը, նամանավանդ կին գործիչներին, անհրաժեշտ է»: