«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ դիպկորպուսում շարունակվում են կադրային փոփոխությունները։ Դիվանագիտական շրջանակներում խոսվում Է, որ առաջիկայում Իսպանիայում ՀՀ դեսպան է նշանակվելու Արտակ Ապիտոնյանը, ով նախագահի արտաքին կապերի վարչության պետն է։
Նշենք, որ Իսպանիայում ՀՀ-ն այս պահին դեսպան չունի և նրա պարտականությունները կատարում է գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: