«Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեց, որ Աղվան Հովսեփյանի ընտրության ժամանակ էլ նմանատիպ պատկեր էր ստացվել. «Այնտեղ էլ այդպիսի բան եղավ, ընդամենը 3 դեմ էին։ «Ժառանգությունը» հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու, բայց մենք 3 հոգի չէինք, շատ էինք։ Ճիշտն ասած՝ չգիտեմ դա ոնց է լինում։ Ես ինքս հաշվիչ հանձնաժողովում եղել եմ, ինձ հետո ասել են, որ դու շատ միամիտ ես, չես տեսնում, թե քո քթի տակ ինչպես են քվեաթերթիկն անվավեր սարքում։ Այսպիսի բաներ ինձ ասել են, ես միշտ ապշել եմ։ Ամեն անգամ փորձել եմ ավելի զգոն լինել, բայց իմ երևակայությունն իրենց խարդախության երևակայությանը չի կարող հասնել»։

 

Մենք ճշտեցինք, այսինքն՝ ՀՀԿ-ականները փոխե՞լ են քվեարկության արդյունքները, նա պատասխանեց. «Հնարավոր է, որ այնտեղ ինչ-որ մի բան լինի, հնարավոր է, որ թայֆայական կապեր երբ հայտարարում են մի բան, բայց անում են այլ բան, որն ամբողջ ընդդիմադիր դաշտն է հեղինակազրկում։ Երբեմն իրավացիորեն այն հարվածները, որ հասնում են ընդդիմությանը, հարվածում են հենց այսպիսի բաների համար, որ եթե դուք ընդդիմություն եք և չեք կարողանում անգամ սկզբունքային հարցը ճշգրիտ ներկայացնել հասարակությանը, և հասարակությունը տեսնում է, թե քանի ընդդիմադիր մարդ է այնտեղ նստած, քանի դեմ պետք է լինի, և դա այդպես չի լինում, ուրեմն խնդիրը Ձեր մեջ է»,– գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: