Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18: 30–ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչ, 62-ամյա Անուշավան Մկրտչյանը, իր կողմից վարած ГАЗ 52 մակնիշի 23 ՏՕ 976 համարանիշի ավտոմեքենայով, Արենի գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 3-ամյա Լևոն Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 6-րդ վաշտի, 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

 

Դեպքի վայրում քննչական աշխատանքնեորը ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Ադամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և խոստովանել, որ անզգուշաբար վրաերթը կատարել է ինքը: 

 

shamshyan.com