«Ժողովուրդ»-ը գրում է. «Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հեռանալուց հետո իր հետ տարել է թանկարժեք՝ մոտ 90 հազար ԱՄՆ դոլար արժողության «Ֆոլցվագեն-Ֆաետոն» մեքենան։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, այդ մեքենան եղել է Հովսեփյանի սեփականությունը և չի գտնվել դատախազության հաշվեկշռում, թեև դրա վրա դրված էին պետական համարանիշներ։
Փորձեցինք ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանին ինչ մեքենա է սպասարկելու՝ նրա համար ծառայողական նոր մեքենա են գնելու, թե ինքն է իր սեփականը բերելու։ Սակայն դատախազությունում այդպես էլ չգտնվեց որևէ մեկը, որ պատասխաներ «Ժողովուրդ»–ի հարցերին. դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, որը զբաղվում էր մամուլի հարցերով արձակուրդի մեջ է, և դատախազությունում դեռևս որոշված չէ՝ ինչպես են կազմակերպելու մամուլի հետ շփումները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: