«Հայկական ժամանակ» «Վերջին շրջանում Հայաստանում ավելի ու ավելի հաճախ կիրառվող՝ հանգուցյալի դին եկեղեցում դնելն ու հոգեհանգստյան արարողությունն այդտեղ կազմակերպելը, պարզվում է, ամեն մարդու բան չէ։ Եկեղեցին նման հնարավորություն տալիս Է միայն իր հոտի այն ներկայացուցիչներին, ում սոցիալական վիճակը թույլ Է տալիս վճարել դրա դիմաց։ Նման ցանկություն ունեցողներին մեր եկեղեցու հոգևոր հովիվները անմիջապես հայտնում են այդ ծառայության համար գործող սակագների մասին։
Երևանում օրինակ՝ 120 հազար դրամ է, ընդ որում, այստեղ էլ երկու տարվա մեջ 40 տոկոս թանկացում է արձանագրվել։ Սակայն «էլիտար եկեղեցիների» դեպքում խոսվում է 500-ից 700 հազար դրամի մասին, այն էլ միայն վերևների «դաբրոյի» պարագայում։ Պաշտոնապես, սակայն, Հայ առաքելական եկեղեցին հայտարարում է, որ թաղման ծեսի՝ այդ թվում հոգեհանգստյան արարողության համար որևէ գին սահմանված չէ և որ վճարումները միայն կամավորության սկզբունքով են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: