««Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքի բնակիչ Նեկտար Խաչատրյանն արտառոց իրավիճակում է հայտնվել։ Երեկոյան ժամին Ախպրաձորի գյուղամիջում Մարտիկ Հովհաննիսյանը պարտք ու պահանջի շուրջ վիճաբանել Է Ն. Խաչատրյանի հետ ու այդ ընթացքում իր մոտ եղած բենզինը լցրել տիկնոջ վրա։ Այնուհետև հայտարարել է, թե նրան կվառի ու կսպանի։
Գյուղացիները «Ժողովուրդ»–ին պատմեցին, որ իրենց հաջողվել է հանգստացնել Մ. Հովհաննիսյանին, որպեսզի հետ կանգնի Ն. Խաչատրյանին այրելու մտքից։ Ոստիկանության հասարայկանության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով որ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել Է քրեական գործ ՀՀ քր. օր.–ի 34-րդ և 104-րդ հոդվածների 1-ին կետերի հատկանիշներով (սպանության փորձ)։ Մ. Հովհաննիսյանը ձերբակալված է, կատարվում է հետաքննություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: