«Կան դիվանագիտական նորմեր, դիվանագիտական վարքագիծ։ Անթույլատրելի է նման կերպ հարց տալն ու միջազգային ատյաններում նման հարց հնչեցնելը»,– «168 Ժամ»թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽ ԽՎ–ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցադրմանը։

 

«Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչպես արտահայտվել, բայց ես գտնում եմ, որ դիվանագիտական տեսանկյունից հարիր չէ՝ միջազգային ատյաններում բարձրացնել նման հարցեր, նման ոճով»,– նշել է Ալեքսանդր Արզումանյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ կարելի էր և պետք էր հարցադրումներ անել, պահանջել, որ նախագահը պատասխանի դրանց»,–գրում է թերթը։

 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: