Մարոկոյում ձերբակալվել է 2 դեռահաս' 15-ամյա մի աղջիկ և 14-ամյա մի պատանի, ովքեր համացանցում տեղադրել են լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք համբուրվում. տեղեկացնում է BBC-ն: Զույգի ընկերներից մեկը լուսանկարել էր համբուրվող սիրահարներին, որից հետո վերջիններս նկարը տեղադրել էին Facebook սոցիալական կայքում: Դրանից հետո լուսանկարը հայտնվել էր տեղական թերթում, ինչն առաջ էր բերել պահպանողական հասարակության սուր քննադատությունը:
Բոլոր 3 դեռահասներին մեղադրանք է ներկայացվել իսլամի բարոյական նորմերը խախտելու համար:
Իսկ սոցիալական կայքերում քարոզարշավ է ընթանում' ի աջակցություն ձերբակյալվածների: Պայքարի նախաձեռնողներն առաջարկում են սոցկայքերում միլիոնավոր համբուրվող զույգերի լուսանկարներ տեղադրել: