Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Միասնական ազգային շարժում» կուսկացության անդամներին նոր կուսակցական դրոշ է առաջարկել: Կուսակցության համագումարում Սահակաշվիլին հայտարարել է, որ 10 տարի առաջ «Ազգային շարժման» հինգ խաչանի դրոշը ժողովրդի կողմից ազգային դրոշ դարձավ: Նրա առաջարկած նոր դրոշի վրա չորս փոքր խաչերի փոխարեն սրտեր են:
«Ես առաջարկում եմ նոր դրոշ' սիրո դրոշը…այդ դրոշը նշանակում է հետեւյալը. միավորում քրիստոնեական արժեքների շուրջ»,-ընդգծել է Սահակաշվիլին: