ԱԻՆ-ը խոր ցավով տեղեկացնում է իր աշխատակից Կարեն Նիկոլայի Մուսայելյանի վաղաժամ մահվան մասին և ցավակցում նրա հարազատներին ու ընկերներին:

 

Կարենը ծնվել է Բաքվում 1983 թվականի հունվարի 25-ին:

 

1989 թվականին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Բնակվել է Տաշիրի շրջանի Սարատովկա գյուղում: 1999 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:
2001-2003թթ. ծառայել է հայոց բանակում. ունի երկու որդի:

 

1997 թվականի հուլիսից աշխատանքի է անցել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Լոռու մարզի Տաշիրի ՀՓՋ-ի օղակի հրամանատարն էր՝ ավագ-սերժանտի կոչումով:

 

Անմիջական ղեկավարությունը նրան բնութագրում էր որպես կարգապահ, պատասխանատու և բարեխիղճ ծառայողի:
Ցանկացած իրավիճակում կարողանում էր ճիշտ կողմնորոշվել և իր առջև դրված խնդիրները կատարել ժամանակին: Նվիրված էր գործին, վայելում էր ընկերների հարգանքը: Կարենը մեծ հայրենասեր էր ու պարտաճանաչ քաղաքացի:

 

Բոլորիս հիշողության մեջ միշտ վառ կմնա Կարեն Մուսայելյան մարդ-քաղաքացին, գործին անձնուրաց նվիրված պրոֆեսիոնալը:

 

Կ. Մուսայելյանը զոհվել է 2013 թվականի հոկտեմբերի 4-ին ճանապարհատրանսպորտային պատահարից: