Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, վթարի են ենթարկվել ֆիլմի նկարահանման համար մեկնող դերասանները:

 

34-ամյա Տիգրան Ասոյանի վարած Opel Astra մեքենան բախվել է ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և կողաշրջվել: Վթարի հետևանքով Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը և Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

 

Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել է:

 

Life.panorama.am-ի տեղեկություններով՝ անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում: