10 տղամարդը ձերբակալվել են ընդհանուր 34 տարի ազատազրկման 13 ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություններ գործադրելու պատճառով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Տասնյակ մարդիկ կապ են հաստատել աղջկա հետ, ով իր էջն է ունեցել ծանոթությունների կայքում: Նրանցից շատերը պարզելով աղջկա իրական տարիքը խզել են բոլոր կապերը, սակայն մի մասը շարունակել են հետապնդել նրան սեռական կապերի համար:
Շուրջ եռեսուն մարդ, որոնցից ոչ մեկ իրար չեն ճանաչել, հանցագործություն են կատարել աղջկա նկատմամբ սկսած նրա հետ սեքսով զբաղվելուց մինչև հետապնդումները նրա նկատմամբ՝ վերջինիս նկարի անկեղծ նկարները ստանալու համար:
Նորք Յորշիրից աղջիկը, ով իր փորձարկումներից հոգեբանական մեծ հարված է ստացել, այժմ գտնվում է մասնագետների հսկողության ներքո:
Նա ծանոթությունների կայքում իր էջում նշել է, որ 18 տարեկան է, քանի որ որոնել է ռոմանտիկ կապեր, սակայն վերջինիս պատասխանած տղամարդիկ հետաքրքրվել են միայն սեռական կապերով:
Այս քրեական գործի մեջ ներգրավվել են 20-45 տարեկան պեդոֆիլներ, նրանց թվում նշվում է նաև 14 տարեկան մի տղա:
Առաջին կապ հաստատողը եղել է 39 ամյա Մարկ Հարիսը, ով աղջկա հետ սեռական կապեր է հաստատել անմիջապես՝ վերջինիս տասերեք տարեկանը լրանալուց հետո:
Հարիսը դատապարտվել է չորս ու կես տարի ազատազրկման:
33 ամյա Մարկ Լինսին խրախուսել է զոհին ստել ծնողներին, որ գիշերը անցկացնելու է ընկերուհու տանը: Վերջինս կատարելով դա մեկնել է տղամարդու տուն, որտեղ վերջիններս սեռական հարաբերություններ են ունեցել իրար հետ:
Աղջկա մոր մոտ կասկածներ են առաջացել և վերջինս ոտուգել է աղջկա հեռախոսը, որտեղ հայտնաբերել է մեծ թվով սեռական բնույթի նամակագրություն: Այնուհետև նա հեռախոսը տրամադրել է ոստիկաններին, որոնք էլ օգտագործելով այդ տվյալները ձերբակալել են բոլոր կասկածյալներին: