Tert.am. Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուան հրաման է արձակել, որով նախատեսվում է փակել հանգստյան գոտիներում գործող ցանկացած հյուրանոց, եթե դրա անձնակազմը սեռական ոտնձգություններ կատարի հանգստացողների նկատմամբ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական «Ալ-Յաում աս-Սաբիա» կայքին:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, որոշումը ընդունվել էր այն բանից հետո, որ եվրոպական խոշոր զբոսաշրջային ընկերություններից մեկը սեռական ոտնձգությունների հաճախակիացած դեպքերի պատճառով սպառնացել էր դադարեցնել համագործակցությունը Եգիպտոսի հետ: Միայն Շարմ էլ-Շեյխի հյուրանոցներում ընկերության ներկայացուցիչները գրանցել էին 150-ից ավել բողոք: Բացի այդ, գրանցվել էր նաև բռնաբարության 3 դեպք:
Զբոսաշրջությունից ստացված եկամուտները մեծ դեր են կատարում երկրի տնտեսությունում: Այս ոլորտից ստացված եկամուտները կազմում են երկրի ՀՆԱ-ի մոտ 10%-ը: