2013 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում խորհրդի 7 անդամների միաձայն որոշմամբ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն չընտրելու է մեկ տարի ժամկետով՝դատախազ և դատավոր անդամների ռոտացիոն սկզբունքով:
«Արդարադատության ակադեմիայի» անդրանիկ նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը,
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը,
ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին,
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը,
Արագածոտն մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը,
Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը և
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ի կատարումն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի, ակադեմիայի խորհուրդը որոշում է ընդունել նաև ակադեմիայի կանոնադրության նախագծի մշակման և Ակադեմիայի գործադիր մարմնի՝ Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու հարցերի վերաբրեյալ:
ՀՀ արդարադատության նախարարություն