«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ ԱԺ կանոնակարգի 113-րդ հոդվածը ստիպում է ԱԺ պատգամավորներին արտասահմանյան գործուղումներից վերադառնալուց հետո հանդես գալ հաշվետու ասուլիսով: Թեև ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը հայկական պատվիրակության համար սկանդալներով լեցուն էր, սակայն Ստրասբուրգից վերադառնալուց հետո պատգամավորները չեն շտապում հանդիպել լրագրողների հետ: Ու սա այն դեպքում, երբ ԵԽԽՎ պատվիրակությունն այս հարցում մշտապես ամենապարտաճանաչն է եղել ու վերադառնալուց մեկ-երկու օր անց հանդես է եկել ասուլիսով:

 

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել է, թե ինքը Ծաղկաձորում մասնակցում է կոնֆերանսի, ևս մեկ նման միջոցառում էլ պետք է տեղի ունենա չորեքշաբթի օրը: «Երբ ավարտեմ, ապա միգուցե և ասուլիս տամ»,-ասել է նա»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: