SHAMSHYAN.com-ն իր ընթերցողներին է ներկայացնում «օրենքով գող» Պզոյի' Արմեն Ղազարյանի աշխարհահռչակ փաստաբանի' Մարկ Կիրակոսի հետ հարցազրույցը, որում փաստաբանը նշում է. « Շնորհակալ եմ ....մենք շնորհակալ ենք Ամերիկայի արդարադատության համակարգին, որտեղ արդարությունը միշտ հաղթում է:
Արդարությունը այժմ էլ հաղթեց, ու ուրախ եմ, որ նա վերադարձավ իր ընկերների ու ընտանիքի մոտ»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, Գլենդելում հանցագործ աշխարհի մեծ թվով ներկայացուցիչների մասնակցությամբ ճաշկերույթ էր տեղի ունեցել՝ «Պզո» մականվամբ «օրենքով գող» Արմեն Ղազարյանի ազատ արձակման կապակցությամբ: «Պզոն» ազատ էր արձակվել, քանի որ ամերիկյան իրավապահները լուրջ հիմքեր չէին ունեցել նրան մեղադրելու համար:
Հայաստանյան ԶԼՄ-ներում մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ նրա ազատ արձակումը կապված է ամերիկյան իրավապահների հետ համագործակցելու հետ, սակայն ռուսաստանյան և ամերիկյան մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ այդ ամենը հերյուրանքներ են, չեն համապատասխանում իրականությանը, իսկ նրա ազատ արձակման գործում մեծ դեր է ունեցել նրա փաստաբանը՝ Մարկ Կիրակոսը:
Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ՝ Գլենդելում տեղի ունեցած ճաշկերույթից, որին ներկա են եղել և՛ նրա փաստաբանը, և՛ հանցագործ աշխարհի 3 տասնյակից ավելի հեղինակություններ:
Տեսանյութը դիտեք սկզբնաղբյուր կայքում: