Իգդիրի Թուզլուջա շրջանի ղեկավար Ահմեթ Սաիթ Սադրեթթին Թյուրքանը, շրջանի խորհրդի անդամները, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն շրջանային կառույցի ներկայացուցիչները Հայաստանի հետ սահմանին խաղաղության աղավնիներ են բաց թողել և սպիտակ ու կարմիր մեխակներ նետել Արաքս գետի ջրերի մեջ:
Թուրքական «Մեդիա 73» լրատվական կայքի փոխանցմամբ՝ նրանք նշել են Թուզլուջա շրջանի «ազատագրման» 93 ամյակը և հարգել են զոհերի հիշատակը:
«18 կմ այն կողմ գտնվող Հայաստանի հետ սահմանին Արաքս գետը մեր նահատակների համար սպիտակ և կարմիր մեխակներ գցեցինք, իսկ խաղաղության համար սպիտակ աղավնիներ բաց թողեցինք: Անցյալում այստեղ հայ և թուրք ժողովուրդները ապրել են խաղաղության մեջ»,- արարողությունից հետո ասել է ԱԶԿ-ն ներկայացնող Թյուրքանը՝ ընդգծելով, սակայն, որ հայկական սփյուռքը երկու ժողովուրդներին թշնամացնելու և իրարից հեռացնելու ջանքեր է գործադրում:
Նա նաև նշել է, տարածաշրջանի խաղաղության համար էլ են մեխակներ գցել: