Հոկտեմբերի 9-ին' ժամը 02.25-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի նախկին «մսի կոմբինատի» մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Գործարանային փողոցում «Տոյոտա» մակնիշի 09 AA 010 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով առաջացել է բռնկում:

 

Հրդեհը մարվել է ժամը 02.42-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Դ. Ղ.-ը տեղափոխվել է քաղաքի «Կենտրոնական» բժշկական կենտրոն:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: