SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված «օրենքով գող», 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ՝ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվով հատուկ տարածք:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: