Նոյեմբերի 1-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Ֆոլկսվագեն-Ջետա» մակնիշի 18US412 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը մեկ տուժած տեղափոխվել է Սպիտակ քաղաքի ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և երկու ուղևորներին, ովքեր տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ: