Մոսկվայի հյուսիս-արևելքում գողական «ռազբորկա» է տեղի ունեցել հայ «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանի մասնակցությամբ: Նշենք, որ հանցագործ աշխարհում վերջինս հայտնի է Գևորիկ Նեֆտեկասկիյ մականունով: Վեճը սկսել է նրանից, որ Գևորիկը հաշիվներ է ունեցել Սուտուլիյ մականունով Ահմեդ Եվլոևի կողմից նշանակված «նայող»-ի հետ: Նա չի պատկերացրել, որ Եվլոևն անձամբ կարող էր գալ հաշիվ մաքրելու, այդ պատճառով երկու թիկնապահների հետ է գնացել:

 

Վեճը վեր էր ածվել ծեծկռտուքի, ինչի հետևանքում Գևորիկի գլխին շշով հարվածել էին, իսկ նրա թիկնապահին՝ դանակահարել: Նշենք, որ Գևորիկը «թագադրվել» էր Դեդ Հասանի կողմից՝ անցյալ տարվա դեկտեմբերին: Քանի որ Սուտուլին «օրենքով գող» չի համարվում, Գևորիկի ծեծկռտուքը ամենայն հավանականությամբ անպատասխան չի մնա: Գևորիկի շրջապատը գտնում է, որ նա տուժել է իր անփութության պատճառով, քանի որ անպատրաստ է գնացել «ռազբորկային»: 

 

 

 

 

shamshyan.com