Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատին կից ներդրումների Հանձնաժողովի ստեղծումը, ամենայն հավանականությամբ, կրկնում է Հայկական Զարգացման գործակալության ցավալի, ինչպես նաև ձախողված փորձը, որը ձեռքերը տաքացրեց սակավ իրազեկված գործարարների վրա և դրանով ձգողություն առաջացրեց դեպի «թեթև փողերը»:
Հանձնաժողովն արդեն մեկ տարի է գործում է, և իբր՝ սպասարկում է օտարերկրյա և տեղական ներդրողների շահերը, մատուցելով համալիր և անվճար իրավական ծառայություններ: Բայց Հանձնաժողովի աշխատանքի պտուղները մնում են անտեսանելի, կամ գոնե աննկատ: Արմինֆոյի փոխանցմամբ, իր գործունեության մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովը, նրա ղեկավար Սարգիս Աղաբեկյանի խոսքերով, իբր, օգնել է հայկական 7 ընկերությունների: Մանրամասների վերաբերյալ տեղեկություններ ստանալու լրագրողների բազմաթիվ խնդրանքներն անցան ապարդյուն, քանի որ Հանձնաժողովի ղեկավարը հատուկ պրոֆեսիոնալիզմով նշեց, որ դա կոմերցիոն գաղտնիք է, միայն լրագրողներին կերակրելով դատարկ խոստումներով, որ այդ ընկերույթունների ղեկավարները շուտով իրենք հանդես կգան համապատասխան հայտարարույթուններով: Մերկապարանոց էր նաև Ս.Աղաբեկյանի հայտարարութունն այն մասին, որ առաջիկայում Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտում կներդրվի 6 մլն.եվրո:
Հանձնաժողովի ղեկավարը երկար պատմություն է արել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու, հարկային դաշտը պարզեցնելու, երկրից կապիտալի արտախոսքի, հայկական շուկայի փոքր լինելու մասին, մեծ հարցադրում անելով, թե հատկապես ով պետք է լուծի Հայաստանում արդեն սովորական դարձած' օտարերկրյա ներդրողներին «քցելու» պրոբլեմները: