Քիչ առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի հետնամասում՝ դպրոցի և մանկապարտեզի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում, ուժեղ պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր, ում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ պարզում է պայթյունի հանգամանքները և վիրավորի ինքնությունը: Պայթյունի հետևանքով փշրվել են հարակից բնակելի շենքերի ապակիները, ինչպես նաև խաղահրապարակում կայանված Chevrolet մակնիշի 20 ՍՍ 381 համարանիշի ավտոմեքենայի ապակին:

 

Այս պահին ժամանել են Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ՝ ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում է Շենգավիթի օպերատիվ քննչական խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ԱԻՆ-ի փրկարար ծառայության ՓԾ օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:

 

Մանրամասները՝ քիչ ուշ: 

 

Աղբյուրը` shamshyan.com