Ճարտարագիտական համալսարանը արդեն 35 տարի է նախաձեռնում է ազգագրական երգ ու պարի ամենամյա փառատոն: Այս տարի երթ համերգը կավարտվի Ազատության հրապարակում: Փառատոնին իրենց մասնակցությունն են ունենալու «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Մասունք», «Նուբար», «Սասնա Ծռեր», «Սասուն», «Վան», «Վերադարձ», «Տավրոս» հայտնի երգ-պարի խմբերը, «Հավասի» աշուղական երիտասարդական ասամբլեան, ինչպես նաեւ կլինեն լարախաղացներ: Այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Նուբար» խմբի ղեկավար Լուսինե Նազարյանը' հավելելով, որ այս տարիների ընթացքում իրենց մասնակցությունն են ունեցել մարզերը.«Մասնակցում էին տարիքով մարդիկ, բերում էին իրենց ֆոլկլորը եւ մեկը մյուսից սովորում: Իսկապես տոնակատարություն էր եւ երեւույթ քաղաքի կյանքում»: «Կարին» խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ 35 տարի առաջ, երբ սկսեց սկզբնավորվել փառատոնը, մինչեւ այսօր իրականում ոչ մի լուրջ պետական մոտեցում չկա. «Նույնիսկ Խորհրդային տարիներին, այն իրականացվում էր Ճարտարագիտական համալսարանի ռեկտորատի աջակցությամբ: Փառատոնի անցկացումը բերեց նրան, որ տասնյակ ազգագրական խմբեր ի հայտ եկան Հայաստանում եւ յուրաքանչյուր գյուղ փորձում էր ինքն էլ ձեւավորել իր խումբը, հասցնել մայրաքաղաք եւ հանձնել հանդիսատեսի դատին: Գալիս էին համշենահայերը. Ջավախքից էին գալիս, այսինքն' փրկվում էր ոչ միայն հայաստանյան հայ ազգագրական մշակույթը, այլ ողջ հայության մշակույթը: Սովետի տարիներին, երբ իբրեւ ոտնահարվում էր ազգայինը, այս փառատոնը մեկ շաբաթ էր տեւում, իսկ ազգային պետականության օրոք, այս տոնը ընկած է մի քանի նվիրյալների ուսին. Այսօր այն ոչ թե զարգանում, այլ գոյատեւում է»,-ներկայացրեց Գինոսյանը' նշելով, որ եղել են նաեւ տարիներ, երբ փառատոնը անցկացվել է մեկ օրում, այլն էլ մի քանի ժամով: Լուսինե Նազարյանն էլ հավելեց, որ այս երեւույթները կապված են ֆինանսի հետ, քանի որ այսօր մարզերից չեն կարողանում մեկ շաբաթով գալ մայրաքաղաք եւ մասնակցություն ունենալ: «Վերջին երկու տարին փորձեցինք 2 օրով անցկացնել փառատոնը, իսկ այս անգամ, մեր ջանքերը բազմապատկելով փորձեցինք փառատոնի բացումը համընկեցնել Երեւանի տոնի հետ: Այսօր խմբերի համար մեկ օրով մայրաքաղաք գալ եւ երկու ժամով փառատոնին մասնակցություն ունենալն էլ է խնդիր»,-ասաց Նազարյանը: Նրա փոխանցմամբ' հոկտեմբերի 14-ին, ՀՊՃՀ-ի 1-ին մասնաշենքի դահլիճում կանցկացվի հայկական ժողովրդական գործիքների վարպետաց դասեր, դասախոսություններ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրում, իսկ հոկտեմբերի 16-17-ը' բուն փառատոնը ՀՊՃՀ-ի մեծ դահլիճում: Միջոցառումների մուտքն ազատ է:
«Սովետի տարիներին փառատոնը մեկ շաբաթ էր տեւում, իսկ ազգային պետականության օրոք գոյատեւում է». Գ. Գինոսյան
22:15 - 11.Հոկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
23/06/21 13:00
Տեղի ունեցած ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ»
11/01/21 12:01
Պատգամավորն առաջարկում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ազգային փոքրամասնությունների օր
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
11/06/18 22:38
Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» փառատոնը
20/12/17 11:01
Ազգային անվտանգության մարմինների աշխատողները բարձր են պահում պետականության հիմքերի պահապանի կոչումը. ՀՀ Նախագահի ուղերձը
22/09/16 11:43
Խորհրդային տարիներին այս ութ հարցերին պատասխանելու դեպքում աշխատանքի էին ընդունվում Ազգային անվտանգության ծառայությունում
19/10/24 19:53
Հայաստանում մեկ ամսում կենդանիների կողմից 967 մարդ է տուժել
15/10/24 09:20
«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»
01/10/24 14:13
ՈՒՂԻՂ․Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան