ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նախօրեին հայտարարել էր, թե Զարուհի Փոստանջյանին պետք է խարույկի վրա կենդանի այրել:
Երեկ ՀՔԾ լրատվության պետ Միքայել Ահարոնյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է' այդյոք ՀՔԾ-ն պատրաստվում է իրավական ընթացք տալ փոխնախարարի' ըստ էության բռնության կոչ պարունակող այդ հայտարարություններին: Պարզվեց' ոչ: «Իրական է սպառնալիքը, թե ոչ' որոշվում է օբյեկտիվ իրականության գնահատմամբ: Ակնհայտ է, որ փոխնախարարի կողմից ԱԺ պատգամավորին խարույկի վրա այրելու սպառնալիքը չի կարող իրական համարվել: Խ. Ասրյանի կողմից հնչեցրած սպառնալիքի ոչ իրական լինելու մասին է վկայում նաև հոկտեմբերի 11-ին նրա կողմից արած հայտարարությունը այն մասին, որ իր խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել»,- ասել է Ահարոնյանը:
Երեկ Ասրյանը հայտարարություն է տարածել, թե ինքը Փոստանջյանին խարույկի վրա այրելու մասին հայտարարություններն անելիս նկատի է ունեցել ոչ թե պատգամավորի մարմինը, այլ գործն այրելը: Իսկ մինչ այդ Փոստանջյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին' խնդրելով ապահովել իր ու իր ընտանիքի անվտանգությունը: