«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտնել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: Այս մասին ասվում է նրա կողմից տարածված հայտարարության մեջ:

Ասրյանը տեղեկացրել է նոր կուսակցություն հիմնելու մասին. «Քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների  վերլուծությունները, առաջարկները և  45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց.   15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական  կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը»:

 

Նա հայտնել է, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության առաջիկայում կայանալիք հիմնադիր համագումարում: