«Ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Հանրային հեռուստաընկերության աշխատակազմում դժգոհության լուրջ ալիք է բարձրանում: Դժգոհությունը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի վերանայմամբ: Բանն այն է, որ Գագիկ Բունիաթյանի օրոք «Հ1»-ի որոշ աշխատակիցներ հատկապես Բունիաթյանի մտերիմները, աստղաբաշխական աշխատավարձեր են ստացել:
Իսկ ՀԸ նոր տնօրինությունը եկել և փոխել է այդ կարգը: Որոշ դեպքերում պահանջ է դրվել արդարացնել սահմանված աշխատավարձը՝ աշխատանքը կրկնապատկվել է, իսկ որոշ դեպքերում զգալի նվազեցումներ են եղել, ինչն էլ բերել է դժգոհության և խառնաշփոթ է առաջացրել աշխատակազմում: Մի քանի աշխատակիցներ արդեն իսկ լքել են ՀԸ-ն, մի քանիսն էլ առաջիկայում կլքեն: Մասնավորապես՝աշխատանքից արդեն իսկ ազատվել են երկու մարզական մեկնաբաններ՝ Էդուարդ Քալանթարյանը, որին արդեն իսկ կտեսնենք «Արմենիայի» եթերից, և Մենուա Մեհրաբյանը»: Թերթի տեղեկություններով՝ այս երկու ազատումները ևս աշխատավարձի շուրջ անհամաձայնության հետևանք են: