Մեքսիկացի 40-ամյա տղամարդն ընկերուհուն ստիպել է հավատարիմ մնալ իրեն' աղջկա ջինսից կողպեք կախելով:

Մեքսիկացի ոստիկանները տեղեկացնում են, որ իրենց է դիմել մի աղջիկ այն խնդրով, որ իր ընկերն իր տաբատի վրայից կողպեք է կախել: Այս քայլին տղամարդը գնացել է նրա համար, որ աղջիկը չկարողանա դավաճանել իրեն: Ոստիկանությանն աղջիկը դիմել է արդեն այն ժամանակ, երբ հասկացել է, որ էլ չի կարող դիմանալ տանջող ցավերին, որ առաջացել են այն բանից հետո, երբ 25-ամյա աղջիկը հատուկ նշանակված ժամերի է զուգարան գնացել:

Աղջկա 40-ամյա զուգընկերոջը ոստիկանները ձերբակալել են: Սակայն աղջիկը հրաժարվել է բողոքի իր դիմումից և ոստիկանությունը տղամարդուն նորից ազատ է արձակել: Տղամարդը սակայն գրություն է գրել, որտեղ հավաստիացրել է, որ այլևս իր ընկերուհուն «փակի տակ» չի պահի: