Աբու Դաբիի ֆոնդային բորսայում ցուցակված International Holdings ընկերության (IHC) բժշկական հետազոտական մասնաճյուղ համարվող «Quaint Liz» լաբորատորիան մայիսի 20-ին հայտարարել է կորոնավիրուսի հայտնաբերման նոր մեթոդ մշակելու մասին, որը հնարավորություն կտա վայրկյանների ընթացքում արագորեն խմբային ստուգումներ անցկացնել՝ աննախադեպ կերպով ընդլայնելով հետազոտությունների քանակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից։
«Նոր տեխնոլոգիայի կիրառումը կբարձրացնի Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքը՝ որպես հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, այն ժամանակ, երբ աշխարհի գիտնականները մրցակցում են՝ մշակելու ամենաարագ և ճշգրիտ մեթոդը կորոնավիրուսով վարակված հիվանդների համար:
Այս տեխնոլոգիան մասնագետներին հնարավորություն կտա իրականացնել մեծ մասշտաբով թեստավորումներ` ամրապնդելով դեպքերին հետևելու ունակությունը և նվազեցնելով հիվանդության բռնկումները։