Հոկտեմբերի 6-ին գիշերը Երևանում տեղի է ունեցել հերթական ողբերգությունը: Այդ օրը գիշերը, ժամը 2-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ երկու հոգի հիվանդանոց ենտեղափոխել 26 տարեկան մի տղայի դիակ: Բժշկական կենտրոնում ոստիկանության աշխատակիցները տեղեկացել են, որ երկու անծանոթ երիտասարդ՝ անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայով հիվանդանոց էին բերել դին ու առանց խոսքի հեռացել: Պարզվել է, որ դիակը հանդիսանում է Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի բնակիչ Ա. Բաղյանը: Մահվան պատճառը, սակայն, անհայտ էր. ենթադրություն կար, որ պատճառը թմրանյութն է:
Նույն օրը ժամը 3-ին ոստիկանությունը դարձյալ ահազանգ է ստանում, բայց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից. երկու երիտասարդ ավտովթարի հետևանքով տեղափոխվել էին այնտեղ: Պարզվել է, որ վթարի ենթարկված երկու երիտասարդները Բաղյանին հիվանդանոց տեղափողողներն էին: Սաքեյանը ոչ միայն Ա. Բաղյանի հարևանն էր, այլև մանկության ընկերը:
«Իրար տեսել ենք, պիպետկայով բան տվեց, ասեց՝ արի ծխենք, ծխելուց հետո էլ ոչ մի բառ չենք խոսացել: Էլ արդեն ես էլ չեմ կարում նորմալ խոսամ… զգացի, որ հետ ա գնում մեջքի վրա, ձեռքերը իրար ա կպցնում… ձեներ է հանում, ես էլ ի վիճակի չէի, լեզուս եմ բռնել, որ ուշքս չգնա, լեզուս կուլ չգնա…»: Մանրամասները՝ տեսանյութում: