«Էրեբունի-Երևան 2795»-ի ամենամանկական տոնախմբությունը Մանկական զբոսայգում է։ Ժամը 12։00-ից հազարավոր երեխաներ հեքիաթների ամենահայտնի հերոսների հետ խաղում են ու լուսանկարվում։ Ծաղրածուներն ու խաղավարները երեխաներին մասնակից են դարձնում զվարճալի խաղերի։
Բեմից ելույթ էին ունենում նաև պատանի կատարողներ, մանկական երգ ու պարի համույթներ։ Մանկական ծրագիրը ևս բազմազան էր. մանուկները դիտել են նաև տիկնիկային ներկայացումներ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն