Այսօր նշվում է Երևան քաղաքի 2795-րդ տարեդարձը: Ներկայացնում ենք «Իմ սրտի ուղեկից» խորագրի ներքո անցկացվող տոնակատարության այսօրվա միջոցառումների ցանկը:

10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով

10.30 Երևան ԱՐՏ (Սարյան փողոց)

11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

11.00 Քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդես «Ավելի լավ Երևան» (Մաշտոցի պուրակ)

11.30 «Հին Երևանը. Հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրություն (Մետրոյի Բարեկանություն, Մարշալ Բաղրամյան, Հանրապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ կայարաններ)

12.00 Մանկական ծրագրերի հարթակ, տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթային հերոսներ (Կիրովի անվան մանկական զբոսայգի)

13.00 «iԵրևան» ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն (Սիրահարների այգի)

13.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)

13.30 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պուրակ)

14.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Իգիթյանի անվան ազգային կենտրոնին հարակից տարածք, Աբովյան 13)

14.00 Տոնական շքերթ (Քաղաքապետարանից՝ Հանրապետության հրապարակ)

14.30 Վարպետաց քաղաք, խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)

14.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)

14.30 Մարաթոնյան վազք 2795 մետր (Մատենադարանից՝ Հանրապետության հրապարակ)

15.00 Կարաոկե. երևանյան սիրված երգեր (Հյուսիսային պողոտա)

15.00 Թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Ողջույն աշխարհի ազգերից. Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ)

15.00 Երևանի մասին տեսահոլովակի նկարահանում (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի մոտ)

15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)

16.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)

16.30 Թարգմանչաց տոն (Մատենադարանին հարակից տարածք)

16.30 Հեծանվավազք (Արգիշտիի փողոց – Իսահակյան – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան – Սայաթ-Նովա – Մաշտոցի պողոտա – Իսակովի պողոտա – հեծանվահրապարակ)

17.00 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Ազնավուրի անվան հրապարակ)

17.00 Էստրադային համերգ և դիսկոտեկ (Ազատության հրապարակ)

18.00 Ռոք համերգ (Ազնավուրի անվան հրապարակ)

18.00 Ջազմենները Երևանին (Կասկադ, Գաֆէսճեան)

18.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)

18.30 Հեղինակային երգի հարթակ (Սիրահարների այգի)

19.30 «Իմ սրտի ուղեկից» գալա-համերգ (Հանրապետության հրապարակ)

22.00 «Իմ սրտի ուղեկից» երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)