Ստեփան Շահումյանի անվան հրապարակում տեղադրված բեմարահարթակում Էրեբունի-Երևան 2795-րդ տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացրել են իրենց երաժշտարվեստը: Համերգի զարդն է դարձել «Ազգություների միացյալ երգչախմբի» «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը:

 

Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել է ազգային փոքրամասնությունների 10 համայնք, այդ թվում ռուսական, ուկրաինական, բելոռուսական, լեհական, վրացական, հրեական, ասորական, քրդական, եզդիական և հունական համայնքները: Համերգային ծրագրի ընթացքում էթնիկ համույթները ներկայացվել են ազգային պարային և երաժշտական կատարումներ: Միջոցառումը կրել է «Ողջույն աշխարհի ազգերից» խորագիրը: